Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նետիր այդ իմ ոտքերի մոտ

Նետիր այդ իմ ոտքերի մոտ
20.05.2025 | 22:00
Ինձ տեսնելու համար դու պետք է բերես քո հոգսերն ու ցավերը և ցույց տաս Ինձ քո վստահող սիրտը:
Երբ կարողանաս իրապես հրաժարվել հոգսերից, այն ժամանակ միայն կգիտակցես Իմ իրական ներկայությունը:
Երբ անընդմեջ հետամուտ լինես Իմ ներկայության գիտակցությանը, իբրև պարգև Ինձ կստանաս:
Հոգսերի ու մտածմունքների մեջ ոչ ոք չի կարող տեսնել Իմ երեսը:
Երբքո բեռները թողնես Իմ ոտքերի մոտ, միայն այդ ժամանակ կհասնես այդ գիտակցությանը և հոգևոր տեսողությանը:
Հիշիր` հնազանդություն, հնազանդություն և միայն հնազանդությունն է այն ուղիղ ու նեղ ճանապարհը, որ տանում է քեզ Երկնքի Արքայություն:
Այս պահին արժե քեզ մտերմաբար ասել.
«Ինչո՞ւ Ինձ Տե’ր, Տե’ր եք անվանում, բայց ասածներս չեք կատարում»:
Նկարագիրը կերտվում ու գեղեցիկ տեսք է ստանում կարգ ու կանոնով ու պարտականությունները կատարելով միայն, որովհետև Իմ աշակերտները պետք է մեծ գնով ի կատար ածեն իրենց փրկությունը, թեպետ, այս բանը գլուխ չի գա առանց Իմ ուժի ու օգնության և առանց Ինձ հետ սերտ հաղորդակցություն ունենալու:
Ամեն մի անհատ հոգու համար ուսուցումը տարբեր է նաև հոգևոր կյանքի պարագայում:
Այն մարդուն, որ սիրում է ապրել աղոթքի ու մտածումի ինքնամփոփ մի կյանք, թելադրվում է կյանքի գործուն ճանապարհ դուրս գալ, իսկ եռանդուն ու բազմազբաղ մարդուն` թելադրվում է հանդարտվել համբերությամբ Ինձ սպասել:
Ինչ ուրախություն, ինչ հանգիստ ու խաղաղ վիճակ կհաջորդի սրանց, բայց զբաղյալ իրադրության մեջ խաղաղություն պահպանեք:
Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ